Home / Հայաստան / «Բնակավայրը` քաղբանտարկյալ». ինչու Ջրաշեն գյուղում գազ չեն քաշել

«Բնակավայրը` քաղբանտարկյալ». ինչու Ջրաշեն գյուղում գազ չեն քաշել

Հայաստանի Հանրապետությունում, պարզվում է, կան ոչ միայն քաղաքական բանտարկյալ և հալածյալ անձինք, այլև բնակավայրեր, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո գազի մայրուղային խողովակը մտցվել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղ, և իշխանությունները խոստացել են, որ եթե նախագահական ընտրություններում Ջրաշենը քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, բնակիչներն իրենց տները բնական գազ քաշելու հնարավորություն կունենան։

«Սակայն, «սարսափելի» բան է տեղի ունեցել, նույնիսկ պաշտոնական արդյունքներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ է տարել, ձայների ավելի քան կրկնակի առավելությամբ։ Արդյունքն այն է, որ շրջակա բոլոր գյուղերի բնակիչները գազ ունեն, իսկ ջրաշենցիք՝ ոչ։ Հասկանալի է, որ այդ կողքի գյուղերում Սերժ Աարգսյանը հաղթել է պաշտոնական արդյունքներով: Դրանից հետո, սակայն, իրադարձությունները զարգացել են ավելի դրամատիկ սցենարով։ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած շատ ու շատ գյուղերում չնայած մարդիկ գազ ունեն, բայց բնակարանների ջեռուցման համար չեն օգտագործում, որովհետև Սերժ Սարգսյանի Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո գազը թանկանում է ու թանկանում, և շատ գյուղացիներ ստիպված են աթար վառել», – գրում է օրաթերթը: