Փետրվարի 24-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությամ փոխանցմամբ` փակ է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատապ գյուղի ավտոճանապարհը:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է նաև Սելիմի լեռնանցքը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար: