Home / Հայաստան / ՀԱԿ-ը կարող է ցուցակները հրապարակել 10 օրվա ընթացքում

ՀԱԿ-ը կարող է ցուցակները հրապարակել 10 օրվա ընթացքում

Հայ Ազգային Կոնգրեսն իր համամասնական ցուցակը կհրապարակի առաջիկա 10 օրերի ընթացքում: «Երկիր» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Վերջինս նշել է, որ ցուցակը կազմելու մեխանիզմների մասին դեռ ոչինչ ասել չի կարող, քննարկումները շարունակվում են: Արամ Մանուկյանը վստահեցրել է, որ քննարկումներն անցնում են խաղաղ և հանդարտ մթնոլորտում:

Ըստ ՀՀՇ վարչության նախագահի` ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները, ըստ իրենց կանոնադրությունների, համագումար կանեն, կորոշեն իրենց ցուցակները, իսկ քաղխորհուրդը դրանցից կկազմի միասնական ցուցակը: