Այսօր Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում:
Փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը` սպասարկման մի շարք տարածքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ծրագրի շրջանակում, մասնավորապես, կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:
Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման):
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թվականի հունիսի 30-ին: