Home / Հայաստան / Հունական ռադիոկայանը «բեռլինյան կեղտոտ պոռնիկի» համար տուգանք կվճարի

Հունական ռադիոկայանը «բեռլինյան կեղտոտ պոռնիկի» համար տուգանք կվճարի

Հունական Real FM ռադիոկայանը 25 հազար եվրոյի չափով տուգանք կվճարի այն բանի համար, որ իր լրագրողներից  մեկը եթերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «բեռլինյան կեղտոտ պոռնիկ» է անվանել, հայտնում է Gazeta. ru-ն` հղում կատարելով The Local-ին:

Ըստ պարբերականի` Real FM-ի թղթակից Իորգոս Տրանգասը Մերկելի վերաբերյալ Ռադիոկայանի եթերում երկու անգամ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել: Այս առնչությամբ Հունաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը որոշել է տուգանել ռադիոկայանին 25 հազար եվրոյով` անպարկեշտ բառապաշարի օգտագործման, ինչպես նաև հունարենի հանդեպ անփույթ վերաբերմունքի համար:

Չորեքշաբթի Տրանգասը պաշտոնապես ներողություն է խնդրել Մերկելից: Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօրվա հույները «2012 թվականի հրեաներն են»:

Բեռլինի և Աթենքի  միջև հարաբերությունները սրվել են ճգնաժամի պատճառով, որի համար գերմանացիները մեղադրում էին հույներին: Քննադատությանը միացել էր նաև Մերկելը, ով հայտարարել էր, որ Հունաստանում մարդիկ չափից շատ են հանգստանում և անարդարացիորեն վաղ են թոշակի անցնում: