Ամերիկյան National Enquirer ամսագիրը իր նոր համարի շապիկին հրապարակել է փետրվարի 12-ին վաղաժամ կյանքից հեռացած աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի վերջին լուսանկերը դագաղում, ինչը նրա երկրպագուների և բարեկամների վրդովմունքն է առաջացրել:
Ամսագրի շապիկին հայտնված բաց դագաղում երգչուհու նկարին ուղեկցում է հետևյալ գրառումը «Ուիթնի. վերջին լուսանկար», իսկ համարում ռեպորտաժ է արված երգչուհու հետ հրաժեշտի փակ արարողության մասին: Ամսագիրը նշում է, որ Հյուսթոնը հողին է հանձնվել իր սիրելի մանուշակագույն զգեստով և ոսկեզօծ կոշիկներով` ընդհանուր 320 հազար ֆունտ արժողությամբ:
Երգչուհու մտերիմներն ու ընկերները շփոթմունքի մեջ են հայտնվել, երբ տեսել են ամսագիրը, քանի որ երգչուհու հետ հրաժեշտի արարողության մասնակցությունը խիստ սահմանափակ է եղել:
National Enquirer-ում վստահեցնում են, որ նկարն իրենց է տրամադրվել արարողությանը ներկա գտնված անձանցից մեկը, սակայն հրաժարվում է բացահայտել աղբյուրը: Հյուսթոնի երկրպագուները Facebook-ում և Twitter-ում իրենց բողոքն են հայտնում. «Դա անմարդկային է: Չեն ցանկանում նրան հանգիստ թողնել անգամ երկնքում: Նրա հոգու համար պետք է աղոթել»: