Home / Հայաստան / Ռուսաստանում արդար ընտրությունների համար պայքարողները կրակել են միմյան վրա

Ռուսաստանում արդար ընտրությունների համար պայքարողները կրակել են միմյան վրա

Փետրվարի 25-ին Պետերբուրգում «Հանուն արդար ընտրությունների» երթի կազմակերպման հարցերի շուրջ քննարկման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել կազմկոմիտեի անդամների միջև` գազային ատրճանակների կիրառմամբ:

Կոնֆլիկտի մեջ են ներքաշվել «Դրուգայա Ռոսիա» կուսակցության նախկին անդամ Իգոր Չեպկասովը, այս կուսակցության գործող ակտիվիստ Անդրեյ Պեսոցկին և ազգայնական Նիկոլայ Բոնդարիկը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես գործակալությանը հայտնել է Դմիտրիևը, կռիվը տեղի է ունեցել անձնական դրդապատճառներով: Չեպկասովն ու Պեսոցկին վիճել են համացանցում, իսկ կազմկոմիտեում հանդիպելով, կռվի մեջ են ներքաշվել:

Դմիտրիևի խոսքով` Պեսոցկին կրակել է Չեպկասովի ուղղությամբ գազային ատրճանակից: Լսելով փոխհրաձգությունը` դեպքի վայր է եկել Բոնդարիկը, ով էլ օդ է կրակել ատրճանակից»,- նշել է Դմիտրիևը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին: «Ֆոնտանկա»-ի տվյալներով` միջադեպի ընթացքում Չեպկասովի դեմքին են կրակել, սակայն նա լուրջ վնասվածքներ չի ստացել: