Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը շնորհավորել է ֆրանսահայ երգչին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ֆրանսահայ երգչին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ երգիչ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաս­տանի և Ֆրանսիայի կապը:

Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջևում մեզ նորանոր հանդի­պումներ են սպասվում, հատկապես` Երևանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ և հպարտանում Ձեզնով:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ», – ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում: