Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը փոխեց Օմանում Հայաստանի դեսպանին

Սերժ Սարգսյանը փոխեց Օմանում Հայաստանի դեսպանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, համատեղության կարգով,  նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը`Էլ Քուվեյթ):