ՀՀ Վերաքննիչ պալատն այս օրերին ստուգումներ է անցկացնում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում: Այս լուրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԿՏ նախարար Մանուկ Վարդանյանը:
Օրաթերթի տեղեկություններով` ստուգումների հետևանքով բավական սկանդալային բացահայտումներ կարող են արվել, քանի որ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Վարդանյանը նախկին նախարար, նույնպես ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանի հետ «ինչ-որ մութ գործեր է արել»:
Թերթի թղթակցի հետ զրույցում Վարդանյանը, այնուամենայնիվ, նշել է,որ ինքը մտավախություն չունի, որ ստուգումների արդյունքումկոռուպցիան բացահայտումներ կլինեն: