«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթն իր այսօրվա համարում «Վարչապետը նորից ստեց» հոդվածում անդրադարձել է գրքերի թանկացման թեմային:
Թերթը հիշեցնում է, որ 2011թ. դեկտեմբերին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ մաքսային օրնեսգքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենք, համաձայն որի նախատեսվում է 2012թ. ներմուծվող գրքերի, թերթերի և տպագրական մեքենանների վրա դնել մաքաստուրք` 10%-ի չափով: Գիրք տարածողների ազգային ասոցիացիան, Հրատարակիչների ազգային ասոցիացիան և Տպագիր մամուլ տարածողների ասոցիացիան այս առիթով հայտարարեցին, որ նման փոփոխությունները մեծ վնաս կհասցնեն գրքի և պարբերական մամուլի զանգվածային տարածմանը:
Այս խնդիրը բարձրաձայնելու նպատակով Facebook-ում ստեղծվել է խումբը` «Մենք դեմ ենք գրքերի թանկացմանը»: Խմբի անդամները հեղինակավոր մարդիկ են, որ չեն հավատում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և գրքերի թանկացման դեմ պայքարի տարբեր ակցիաներ են քննարկում: Թերթը մեջբերում է խմբի քննարկումներից մի հատված` ցույց տալու համար, թե ինչպես է օրենքի փոփոխությունը անդրադառնալու գրքի գների վրա.
«Առաջ ինչպես էր. հրատարակչությունը կամ անհատը գիրքը որոշակի գնով հանձնում էր գրախանութ, որն էլ իր կոմիսիոնը դնում էր գրքի վրա ու հանում վաճառքի: Այսինքն` եթե գրախանութին գիրքը հանձնում էին 1000 դրամով, գրախանութն էլ վրան ավելացնում էր 400-500 դրամ, վաճառում, 1000 դրամ տալիս քեզ, 400-500-ի միջից հարկեր վճարում` ԱԱՀ, եկամտահարկ և այլն, և իրեն գրքից մնում էր 200-300 դրամ: Քսան տարի շարունակ գրահրատարակիչներն ու գրավաճառներն ասում են, որ գրահրատարակչության և գրքի վաճառքից ԱԱՀ-ն ընդհանրապես հանվի, հարկերը իջեցվեն, որ գրահրատարակչությունը զարգանա:
ԱԱՀ-ն գանձվում է գրքի ամբողջ գումարից, այսինքն` եթե 1000 դրամով գիրք հանձնես, գրավաչառն այն ավելացնի 400 դրամով, ապա ԱԱՀ-ն հարկվում է ոչ թե 400 դրամ կոմիսիոնից, այլ 14400-ից: Այդ դեպքում ինչ է ստավցում` բոլոր հարկերը տալու դեպքում վաճառքից մնում է մի 900 դրամ, այսինքն` մի 100-150 դրամ էլ գրավաճառը պիտի ավելացնի, որ 1000 դրամը տա գրքի տիրոջը: Բնականաբար պիտի թանկացնի գրքի գինը մի 500-600 դրամով, որ բոլոր հարկերը տալուց հետո իրեն մի բան մնա, ու այսպես 1000 դրամով ընդունած գիրքը պետք է վաճառի 1800-2000 դրամով: Էս հլը էժան գրքի դեպքում, իսկ եթե գրքի գինը 2000-ից բարձր է, 3000 կամ 4000 դրամ, ուրեմն գինը` 1000-1500 դրամով կթանկանա»: