Home / Հայաստան / Անծանոթը լրագրողին պատմել է Սարգսյանի և Քոչարյանի միասնականության մասին

Անծանոթը լրագրողին պատմել է Սարգսյանի և Քոչարյանի միասնականության մասին

Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Ինչպես այսօր գրում է թերթը, Զաքյան փողոցում նրան է մոտեցել մոտ 50 տարեկան տղամարդ, ներկայացել որպես ԱԱԾ գնդապետ ու ասել, որ շատ կարևոր տեղեկություն ունի հաղորդելու:

Տղամարդը ցույց է տվել ԱԱԾ վկայականը, որի վրա լրագրողը տեսել է նրա լուսանկարը` գնդապետի համազգեստով: Տղամարդը, սակայն, փակել է անուն-ազգանունի մասը: ԱԱԾ գնդապետ ներկայացածը արտասանել է ընդամենը երկու նախադասություն, որոնց իմաստը հետևյալն է. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին խոսակցությունը լեգենդ է, նրանք գործում են ընդհանուր պլանով, որի նպատակը մեկն է` ամայացնել ողջ քաղաքական դաշտը` ասպարեզում թողնելով միայն ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին:

Տղամարդը խնդրել է այդ ուղերձը փոխանցել հանրությանը:

«Հայկական ժամանակը» զերծ է մնացել որևէ մեկնաբանությունից: