Երկրորդ ընտրատարածքում կոալիցիոն կուսակցությունները` ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, պայմանավորվել են մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրել և ՀՀԿ-ի հետ միասին աջակցելու են նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ներկայումս Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանին, գրում է «Երկիր» թերթը` հղում կատարելով իր աղբյուրին:
Թերթը եզրակացնոմ է, որ հիմնական ընտրապայքարը Նոր Նորքի զանգվածում ընթանալու է Սամվել Ֆարմանյանի և ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջև: