Նախօրեին Հայաստան է վերադարձել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով այլևս չի առաջադրվելու ՀՀԿ ոչ համամասնական, ոչ մեծամասնական ցուցակով, գրում է «Հրապարակը»:
Հարցին, թե ինչու Փամբուկյանը, ով Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է Գագիկ Բեգլարյանի նախընտրական շտաբի պետը, ուզում է դուրս գալ քաղաքական դաշտից, ՀՀԿ-ականը պատասխանել է. «Հոգնեցի: Էլ չի ձգում»:
«Հրապարակը» հիշեցնում է, որ Փամբուկյանն իր բիզնեսի մի մասը տեղափոխել է Հայաստանից, սակայն իր չառաջադրվելը դրա հետ չի կապում: