ՀՀ ոստիկանությունն այս տարի համեստ է նշելու ոստիկանության տոնը, որն ապրիլի 16-ին է, գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով` այս մասին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է հանդիպումներից մեկի ժամանակ: Անդրադառնալով տոնին` նա ասել է, որ այն անցկացնելու են համեստ, առանց ավելորդ համերգ-շոուների ու ռեստորանային միջոցառումների: Ոստիկանապետը հայտարարել է, որ իրենց տոնն է, և ճիշտ կլինի, որ խնայված միջոցները, որպես խրախուսանք, տրվեն աշխատակիցներին: Այս որոշմանը դահլիճում նստած համազգեստավորները բուռն ծափահարություններով են արձագանքել: