Փետրվարի 28-ին Հայաստանի արևմտյան շրջաններում, 29-ին, մարտի 1-2-ին` շրջանների զգալի մասում, մարտի 3-ին` արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ամենուրեք սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը և 2-ի գիշերը կնվազի 2-3, 2-ի ցերեկը և 3-ի գիշերը՝ ևս 6-8 աստիճանով:
Փետրվարի 28-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 29-ին, մարտի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին և 2-ին` ձյուն: Մարտի 3-ին սպավում է առանց տեղումների եղանակ: