Սև ծովի տարածաշրջանից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք է շարժվում տեղումնաբեր զանգված, որը թեև ամպամածության ավելացման պատճառ կդառնա, սակայն էական տեղումներ չի բերի:
Meteo-TV-ի փոխանցմամբ` փետրվարի 27-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, միայն Շիրակում, Լոռիում և Արագածոտնում տեղ-տեղ հնարավոր են թույլ և աննշան տեղումներ, ամենուրեք կդիտվի օդի ջերմաստիճանի մի փոքր բարձրացում:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին մերկասառույց, առանձին վայրերում` մառախուղ:
Փետրվարի 27-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց, քամի 5-10մ/վ, առավոտյան ցածր տեսանելիություն, մառախուղ:
Գիշերը կլինի -6-8, ցերեկը +3+5, երեկոյան +1+3: