Փետրվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում «Բելազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը, տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Հհ ոստիկանության լրատվական ծառայությունը: