Home / Հայաստան / Կինը իջել է երթուղայինից և ընկել է նույն երթուղայինի տակ

Կինը իջել է երթուղայինից և ընկել է նույն երթուղայինի տակ

Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում Երևանի Նաիրի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում 56-ամյա ուղևորուհին, իջնելով թիվ 114 երթուղու միկրոավտոբուսից, վերարկուի փեշն անզգուշությամբ թողել է դռան արանքում, ինչի հետևանքով միկրոավտոբուսի շարժվելուց հետո վայր է ընկել, վրաերթի ենթարկվել նշված միկրոավտոբուսի կողմից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը: