«Միավորված աշխատանքային կուսակցության» այսօր գումարված 85-րդ համագումարում կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՄԱԿ-ը մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնական համամասնական ցուցակով: Համագումարին ներկա էին նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այլ ԲՀԿ-ականներ, ինչպես նաև վերջերս ԲՀԿ-ին միացած Վարդան Օսկանյանը:
Գագիկ Ծառուկյանը ողջունել է ՄԱԿ-ի որոշումը` հույս հայտնելով, որ միասին ԲՀԿ-ն և ՄԱԿ-ը կկարողանան արդարացնել և կրկնապատկել այն վստահությունը, որ ժողովուրդը տածում է կուսակցությունների հանդեպ, ուս–ուսի տված կարող են իրականացնել իրենց ծրագրերը։