էրեբունի համայնքի որոշ հատվածը և Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է ՕԵԿ կուսակցությանը վերջերս անդամագրված էդուարդ Մադաթյանը՝ Խուճուճ էդոն, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։
Թերթը նշում է, որ, շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու ցանկություն է հայտնել Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, որն այս տարածքից 2007 թվականին պատգամավոր էր դարձել իշխող Հանրապետական կուսակցության օգնությամբ և «դաբրոյով»։
«ՉԻ» տեղեկություններով՝ այս ընտրատարածքը «տրվել» է ԲՀԿ-ին, և խոսակցություններ կան, որ թիվ 11 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր է դառնալու հենց ԲՀԿ-ի թեկնածուն։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս Գրիգորի Մարգարյանը բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ՝ կուսակցության շարքերը համալրելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ Բելաջիոյի Գրիշը կդառնա ԲՀԿ կուսակցության անդամ և նրա հովանավորությամբ էլ կառաջադրվի թիվ 11 ընտրատարածքում։
Երեկ «ՉԻ»-ն փորձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանից իմանալ, թե ճի՞շտ են շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Գրիգորի Մարգարյանը դիմել է ԲՀԿ-ին՝ կուսակցական դառնալու համար։ Գալստյանն ասել է, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի։