Նախագահականում շատ ծանր են ընդունել Վարդան Օսկանյանի ընդգրկումը ԲՀԿ կուսակցության շարքերում, հատկապես «Երկիր Մեդիայից» նրա հնչեցրած քննադատությունը ՀՀԿ-ի վերաբերյալ և Կոնգրեսի նկատմամբ վերջինիս անթաքույց ռեվերանսները: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը` հղում կատարելով իր աղբյուրին:
Ըստ թերթի` նախագահականում կատարվածի գլխավոր մեղավոր են համարում ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանին, որին համարում են Սերժ Սարգսյանի «մարդը» ԲՀԿ-ում: Ըստ նրանց` Գալստյանը պետք է կարողանար խոչընդոտել Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ: