Home / Հայաստան / 32-ամյա Արթուրը 3 հազար դոլարի «ոսկի» է վաճառել մի կնոջ

32-ամյա Արթուրը 3 հազար դոլարի «ոսկի» է վաճառել մի կնոջ

Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա նախկինում դատված Արթուր Գ.-ին:

Պարզվել է, որ նա հունվար ամսին երևանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել և որպես ոսկեղեն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել է 62-ամյա Մարգարիտա Մ.-ին և վերցրել 3.000 դոլար գումար:

ՀՀ Ոստիակնության կայքը տեղեկացնում է, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: