Home / Հայաստան / Ամուսինը ծեծի միջոցով ստիպել է կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ

Ամուսինը ծեծի միջոցով ստիպել է կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության կայքը:

2012թ. փետրվարի 28-ին Երևան քաղաքի բնակչուհի Հերմինեն(անունը փոխված է) հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գևորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով,  ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:

Ըստ հայտարարության` փաստացի ամուսնու բռնությունների ազդեցության տակ Հերմինեն պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ` Թրաֆիքինգ հոդվածով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: