«Հրապարակ» օրաթերթը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից տեղեկացել է, որ ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց Գրիգորյանը ոչ միայն կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում և կընտրվի պատգամավոր, այլև պաշտոն կստանա խորհրդարանում:
Ըստ թերթի տեղեկությունների` գեներալ Մանվելն ասել է, որ իրեն ընտրելու են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, «ինչը հնարավորություն կտա լիովին նվիրվել օրինաստեղծ գործունեությանը»: