Home / Հայաստան / Հայ և ադրբեջանցի գործարարները միասին Վրաստանում բիզնես են ստեղծում. նախկին հյուպատոս

Հայ և ադրբեջանցի գործարարները միասին Վրաստանում բիզնես են ստեղծում. նախկին հյուպատոս

Վրաստանն այսօր բաց երկիր է, Ադրբեջանից Վրաստան մեծ ծավալների ներդրումներ են գալիս, աճել է հետաքրքրությունը հայ գործարարների շրջանում: Համապատասխանաբար, Վրաստանն այն հարթակն է, որտեղ հայ և ադրբեջանցի գործարարները միասին են բիզնես ստեղծում: Vesti.az կայքի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, Վրաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Թենգիզ Փխալաձեն` անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Վրաստանի հնարավոր դրական դերակատարության հարցին:

«Երբ կան բիզնես շահեր, համապատասխանաբար ավելի շատ հնարավորություններ են առաջանում: Սա ոչ միայն մշակութային և էթնիկ կապեր, ազգային դիվանագիտություն է, այլև համատեղ բիզնես շահերի առաջացում: Իսկ երբ գործարարները ընդհանուր շահեր են ունենում, դա միշտ ավելի շատ հնարավորություններ է ստեղծում»,-ասել է Պխալաձեն: