Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) նախկին պետ Մարգար Օհանյանի և ՃՈ աշխատակիցներ Ատեփան Կարախանյանի, Արա Լևոնյանի և Սամվել Մախմուրյանի գործով հերթական դատական նիստը, որ նշանակված էր այսօր, տեղի չի ունեցել:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարել է, որ նիստը հետաձգվում է` մեղադրյալ Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյանի բացակայության պատճառով: Դատավորը տեղեկացրել է, որ Լիանա Գրիգորյանը գրավոր ծանուցել է դատարանին, որ ի վիճակի չէ ներկայանալ նիստին` ծանր առողջական վիճակում գտնվելու պատճառով: Դատավորը հայտարարել է, որ պաշտպանի բացակայությունը անհարգելի է, քանի որ նա չի ներկայացրել բժշկական եզրակացություն իր հիվանդության մասին, սակայն նիստը առանց պաշտպանի տեղի ունենալ չի կարող:
Հիշեցենք, որ այսօրվա նիստին մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պետք է կարդար մեղադրական ճառը:
Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարել է, որ քանի որ հաջորդ դատական նիստի օրը` մարտի 9-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր, նիստը հետաձգվում է և տեղի է ունենալու մարտի 13-ին` ժամը 11.30-ին: