Մարտի 1-ի զոհերի հարազատներից յոթը նամակով դիմել են եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց զավակների սպանության պարտակման և դրանում եվրակաոույցների դերակատարման վրա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ փաստացի ոչինչ չի արվում, և ՀՔԾ-ում գտնվող գործը, ըստ էության, կասեցված վիճակում է։ Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում հանրային աղմուկի տեղիք չտալու համար», – նշում է թերթը։