Այսօր Ազատության հրապարակում անցկացվող Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի վերջնամասում հավաքվածներին է միացել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ձեռքին երկու սպիտակ մեխակ:
Epress.am-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ չէր միանա Կոնգրեսի հանրահավաքին, եթե այն անցկացվեր, օրինակ, մարտի 2-ին, սակայն մարտի 1-ին նա իր պարտքն է համարում որպես ՀՀ քաղաքացի և ժողովրդի մի մաս միանալ դեպի Մյասնիկյանի արձան երթին և հարգել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ չի պատրաստվում առանձին այցելել Մյասնիկյանի արձան, քանի որ ճիշտ է գտնում ժողովրդի հետ լինել: