Այսօր ՀՀ Ազգային Ժողովում քվեարկության է դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որին դեմ են արտահայտվել
ԱԺ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունները, որոնք պահանջել են այն կրկին փոփոխությունների ենթարկել:
Մասնավորապես, այս խմբակցությունների պատգամավորներին անհանգստացնում է այն, որ նախագծում նշված է, որ արտակարգ դրության ժամանակ ներգրավվելու են Զինված ուժերը:
Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո կկայանա քվեարկությունը:
«Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ օրինագիծը չի ընդունվելու:
«Դրա համար վերցրեցին 20 րոպե ընդմիջում: Վստահ եմ, որ այդքան մարդ չեն կարողանալու հավաքեն: Դրա համար բոլոր օպերատորներին խնդրելու եմ, որ ֆիքսեն դահլիճում քվեարկությունը», – ասել է Մինասյանը: