2008 թվականի մարտի 1-ին Աֆղանստանի արևելյան հատվածում` Պակիստանի հետ սահմանամերձ Խոսթ շրջանում ռումբի գործարկման հետևանքով պայթած ավտոմեքենայում 3 մարդ է եղել, այդ թվում` մեկ կին: Բոլորը մահացել են, նրանք միևնույն ընտանիքից են եղել:
Հեռակառավարման համակարգով աշխատեցված պայթուցիկը նման է այն նույն սարքերին, որոնք սովորաբար օգտագործվում են «Թալիբան» ապստամբների շրժման կողմից, հայտնել է Խոսթ շրջանի ղեկավարը:
«Սա նրանց ձեռքի գործն է, ովքեր անընդհատ նման հանցագործություններ են իրականացնում», – ասել է պաշտոնյան` ակնարկելով թալիբ գրոհայիններին, որոնք փորձում են տապալել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Քաբուլի կառավարությունը:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը Երևանում ցրել է 10 օր Ազատություն հրապարակում խաղաղ հավաքներ անցկացնող քաղաքացիների ցույցը, ովքեր համաձայն չէին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նույն օրը մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում: Երեկոյան իրավապահ մարմինները հրազենի օգտագործմամբ ցրել են մարդկանց: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` Դավիթ Պետրոսյանը:
Պետրոսյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ կամ մեղադրվածներ չկան: