Home / Հայաստան / Ավտովթար Արմավիրի ճանապարհին. կա երկու զոհ

Ավտովթար Արմավիրի ճանապարհին. կա երկու զոհ

Երեկ` մարտի 1 – ին, ժամը 12.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Ղարաղալա ճանապարհին: 48-ամյա Արարատ Սահակյանը «Մերսեդես Ե -230» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր -Ղարաղալա բախվել է 40-ամյա Արթուր Մկրտչյանի վարած «ՎԱԶ -2106» մակնիշի ավտոմեքենային և շրջվել:

Պատահարի հետևանքով «Մերսեդեսի» ուղևոր, 47-ամյա Սուսաննա Խնուսյանը տեղում մահացել է, իսկ Արարատ Սահակյանը և մյուս ուղևոր Ռուզաննա Խնուսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց, որտեղ Արարատ Սահակյանը մահացել է: