Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրությունների արդյունքում կորոշովի խորհրդարանի նոր կազմը, որի մեջ կմտնեն 290 պատգամավորներ:
2009 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններն ուղեկցվեցին ընդդիմության բողոքներով: Ըստ ընդդիմության` ընտրությունների արդյունքները կեղծվել էին հօգուտ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի: Արդյունքներից դժգոհ քաղաքացիները փողոց դուրս եկան, սակայն ցույցերը դաժանորեն ցրվեցին իշխանությունների կողմից:
Այսօրվա ընտրություններին թեժ մրցակցություն է սպասվում Ահմադինեժադի համակիրների և իրանական հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեի խիստ քաղաքական գիծը որդեգրած քաղաքացիների միջև:
Ընդդիմադիր «կանաչ շարժումը» ընտրություններում ներկայացված չէ, կուսակցության առաջնորդները տնային կալանքի տակ են: