Այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում այս տարվա առաջին երկու քառօրյաների ընթացքում, պետք է մտահոգի բոլորին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նա, մասնավորապես, քննադատել է երեկ ԱԺ-ում ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի ընդունմանը, որի հիմնական կետերից մեկի համաձայն, ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ:
Ալավերդյանը նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին բանակի ներգրավվածությունը հստակ օրենքից դուրս էր:
«Հիմա մենք ուզում ենք մի օրենք, որ ասենք` այն ժամանակ դա անօրինական էր, որովհետև օրենք չկար: Օրենքը պետք է բխի ժողովրդավարական, իրավական և համընդհանուր համերաշխության սկզբունքներից», – ասել է Ալավերդյանը:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ ներկայիս` 4-րդ գումարման Ազգային ժողովում ընդունվել են օրենքներ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները:
«Այսօր Հայաստանում անօրինականության, օրինազանցության աղբյուրը իշխանությունն է, այն իշխանությունը, որը կոչված է օրինականությունը պահպանել», – ասել է պատգամավորը:
Նա հավելել է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են բարոյականությունից, հայտնաբերված են որպես օրինազանցություն անողներ, այդ իսկ պատճառով ինքն այսուհետ փորձելու է ավելի քիչ օգտագործել բարոյականություն բառը: