Սոչիի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են ժամանակին հայտնի գործարար Էդուարդ Կակոսյանի (Կարաս մականունով) զարմիկին: Ավտոմեքենաների լցացման կետերի և սրճարանների սեփականատերը մահացել է գլխին արձակված կրակոցից:
Հանցագործությունն իրականացվել է երեկ կեսօրին քաղաքի սրճարաններից մեկում: Երկու վարձու մարդասպաններ մեքենայով մոտեցել են սրճարանին, ներս մտել և գնդակահարել գործարարին: Հանցագործները 11 փամփուշտ են մխրճել գործարարի մարմնի մեջ: Կրակել են խլացուցիչով ատրճանակներից: Սպանելով 35-ամյա Տիմուր Մամումիային, անհետացել են: Գործարարը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը:
Սրճարանի մյուս այցելուները չեն տուժել: Ականատեսների խոսքով` հարձակում գործածների դեմքին դիմակներ են եղել:
Սպանության առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ գործարար Էդուարդ Կակոսյանը սպանվել է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին: