Հայաստանի բազմադարյա պատմության մեջ բոլոր դժբախտությունների պատճառը եղել է ժողովուրդը, և այս պահին ևս վտանգված է ազգի ժողովրդավարական ապագան: Այս մասին այսօր «Ժառանգության» համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր սերնդի քաղաքացիական ակտիվությունը, Թեղուտի համար մղվող պայքարը, Թռչկանը, Մաշտոցի այգու համար մղվող պայքարը, հայոց լեզվի անաղարտության համար մղվող պայքարը, զինվոր զավակ կորցրած մայրերի պայքարը, սեփականությունից զրկվածների համար պայքարը, և դա պետք է զարգացնենք, ոչ թե կուսակցականացնենք այդ պայքարը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ղեկավարը նաև կոչ է արել պետական պաշտոնյաներին իրենց պաշտոնը չօգտագործել ի նպաստ անձնական շահերի:
Խոսելով մեծամասնական ընտրակարգի մասին` Հովհաննիսյանը նշել է, որ ինքը ծնվել է մի երկրում (ԱՄՆ-ում), որտեղ գործում է հենց այդ համակարգը, սակայն այտեղ այդ համակարգն իրեն արդարացնում է, քանի որ ԱՄՆ-ն ժողովրդավարական երկիր է: Սակայն Հայաստանում այն օգտագործվում է իշխանությունների ֆեոդալական կարգերը հաստատելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է «Ժառանգության» համագործակցությունը «Ազատ դեմոկրատների», Հայ Ազգային Կոնգրեսի, ՀՅԴ-ի և ԱԺ այլ ուժերի հետ:
Ելույթի վերջում պատգամավորը հայտարարել է. «Ի վերջո մենք միասին սարեր ենք շարժելու, քանի որ սա մեր հայրենիքն է»:
Նշենք, որ համագումարի ժամանակ ներկայացվել են կուսակցության և խմբակցության հաշվետվությունները, որից հետո ներկայացվել է «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարի «Նոր Հայաստան» կոչվող բանաձը: