Home / Հայաստան / Քաղաքական ուժերի ներկայացուցիչները եկել են «Ժառանգության» համագումարին. ՀՀԿ-ց ոչ ոք չկա

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները եկել են «Ժառանգության» համագումարին. ՀՀԿ-ց ոչ ոք չկա

Այս պահին Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որին ներկա են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ներկաների թվում են Վահան Հովհանիսյանը և Արմեն Ռուստամյանը` «Դաշնակցությունից», Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը` ԲՀԿ-ից, Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը, Անուշ Սեդրակյանը, Ալեքսանդր Արզումանյանը` «Ազատ դեմոկրատներից», Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Պետրոս Մակեյանը, Արմենակ Դովլաթյանը, Վարդան Մալխասյանը` Հայ Ազգային Կոնգրեսից: ՀՀԿ-ից համագումարին ոչ ոք չի ներկայացել: