Ստամբուլում կայացած Culture and Arts Grand Awards մշակույթի և արվեստի մրցանակաբաշխության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմահացրել է աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերին:
Ինչպես նշում է թուրքական Hurriyet պարբերականը, Էրդողանը. հանդիսության բացման ելույթից հետո իր մրցանակն է շնորհել Գյուլերին, այնուհետև, ի զարմանս բոլորի, իրեն մոտ կանգնած լուսանկարչի ձեռքից վերցրել է սարքը և լուսանկարել նրան` ի նշան հարգանքի:
Բացի Գյուլերից, մրցանակի են արժանացել ևս 3 լուսանկարիչներ:
Էրդողանը բոլորի մրցանակները հանձնելուց հետո նաև խմբակային լուսանկար է արել:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում, էթնիկ հայերի ընտանիքում: Նրան հաճախ անվանում են «Ստամբուլի աչք»: 1961 թվականին Անգլիայում լույս տեսնող «British Journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962-ին Գերմանիայում ստացել է Master of Leica տիտղոսը: Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել ու հրատարակված բազմաթիվ գրքեր:
Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մարդկանց, ինչպիսիք են` Բերտրան Ռասելը, Վինսենթ Չերչիլը, Առնոլդ Թոյնբին, Պիկասոն, Սալվադոր Դալին և այլք: