Քաղաքացիական լրագրության «Ռիդուս» գործակալության թղթակցի ձեռքն է ընկել ֆոտո և տեսանյութ, որը վկայում է այսօր ՌԴ-ում ընթացող նախագահական ընտրություններում իրականացվող «Կառուսել»-ի դեպքերի մասին:
Տեսանյութում երևում է, որ Կիևյան կայարանում, որտեղ գտնվում է ընտրատեղամասերից մեկը, կայանած են Չյորնոե և մերձմոսկովյան այլ գյուղերից ժամանած 6 ավտոբուսներ:
Տեսանյութը նկարահանող դիտորդի հետ զրույցում ավտոբուսի ուղևորներից մեկը պնդում է, որ «մայրաքաղաքային էքսկուրսիայի» բոլոր անդամներն արդեն քվեարկել են իրենց տեղամասերում: Այժմ նրանց Մոսկվա են բերել, որպեսզի նրանք քվեարկեն կրկնակի անձնագրերով: Ավտոբուսներից մեկի վարորդը, որի հետ նույնպես զրուցում է տեսանյութի հեղինակը, հաստատում է, որ մերձմոսկովյան գյուղերի բնակիչները ժամանել են Մոսկվա, որպեսզի իրենց քաղաքացիական պարտքը կատարեն: Դիտորդի այն հարցին, թե ինչու են գյուղերի բնակիչները ժամանել մոսկովյան կայարանում քվեարկելու, ավտոբուսի վարորդը ոչինչ չի պատասպանում և խնդրում է չնկարահանել: