«Իսկ ի՞նչ կլինի, եթե Պուտինը չհաղթի նախագահական ընտրություններում». այս հարցին ֆոտոպատմության միջոցով պատասխանել է ռուսաստանյան լուսանկարիչ Նիկիտա Շոխովը` իր պատմությունը վերնագրելով «Նախագահական ընտրությունների անսպասելի ելքը»:
Հիշեցնենք, որ այսօր համառուսաստանյան ընտրությունների արդյունքում կընտրվի երկրի նոր նախագահը: Նախագահի պաշտոնում ընտրվելու առավել հավանական թեկնածու է համարվում ՌԴ վարչապետ, նախկինում երկու անգամ երկիրը նախագահած Վլադիմիր Պուտինը:
Այս առնչությամբ նկարիչը գրել է. «Մարդկանց միտքը զբաղված է նախընտրական բանավեճերով: Ես ցանկացա ուտոպիկ իրավիճակ ստեղծել: Իսկ ի՞նչ կլինի, եթե Պուտինը չհաղթի ընտրություններում և ազատվի աշխատանքից»: