Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լցոնումներ Դաղստանում. չեն “քաշվել” անգամ տեսախցիկներից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լցոնումներ Դաղստանում. չեն “քաշվել” անգամ տեսախցիկներից

Դաղստանում խոշոր լցոնումներ են տեղի ունեցել, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով. ընտրատարածքի աշխատակիցները չեն “քաշվել” անգամ տեսախցիկներից:

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են խրցերով քվեաթերթիկներ բաժանում ընտրողներին, իսկ մյուս տեսախցիկը ֆիքսում է, թե ինչպես են այդ քվեաթերթիկները խրցերով լցնում քվեատուփերի մեջ:

“Դժոխային լցոնումների” մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դմիտրի Տերնովսկին. “Աղջիկները ջիգիթներին ստորագրված քվեաթերթիկներ են տալիս: Տղաները ամբողջ երկրով մեկ հայտնի կդառնան, շուտով նրանց կենտրոնական հեռուստաալիքներով կցուցադրեն”: