հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայերը/ադրբեջանցիները «նույնպես մարդ են» որպես «ժողովրդական դիվանագիտություն»

Հայերը/ադրբեջանցիները «նույնպես մարդ են» որպես «ժողովրդական դիվանագիտություն»

Այն, ինչն այսօր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում  «ժողովրդական դիվանագիտություն է անվանվում, գործունեություն է, որը հասարակությունների մեջ է ներարկում անհաղթահարելի խնդրի գաղափարը: 1news.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի  ղեկավար Գեորգի Վանյանը:

«Եվ որքան այն ավելի խորը արմատներ է գցում մարդկանց գիտակցության մեջ որպես անլուծելի խնդիր, այնքան ավելի է խորանում հակամարտությունը: Որքան շատ է խորանում հակամարտությունը, այնքան ավելի է լայնանում ռասիզմի` մեր գենետիկ անհամապատասխանության մասին տեսության դաշտը: Ստեղծված իրավիճակում իր իսկական իմաստով ժողովրդական դիվանագիտության համար տեղ չկա, կիրառության դաշտ չկա; Պոտենցիալ, իհարկե, կա, այն մարդու բնույթի մեջ է: Սակայն դիվանագիտության համար կոնտակտներ և փոխադարձ շահն է կարևոր: Մենք չունենք ոչ մեկը, ոչ մյուսը:

Այսօրվա իրավիճակում մեր հասարակությունների միջև նորմալ շփումն անհնարին է   հայ-ադրբեջանական հարաբերություններում և դրա շուրջ առկա ամեն ինչում տիրող  խավարամտության պատճառով: Այդուհանդերձ, նորմալ շփման և անգամ «համագոյակցության» պատրաստակամության խնդիրը բավական «ակտուալ» է այսօր: Հակամարտությունը քննող բոլոր մեկնաբանները պարտադիր դիտարկում են այս թեման: Հարցադրումը նման անկյան տակ դանդաղեցված գործողությամբ ռումբերից է, որը պատանդ է վերցնում մարդուն, մթնեցնում է նրա գիտակցությունը, այդ ռումբը վայրկենապես պայթում է` դավաճանի վերածելով յուրաքանչյուրի, ով կհարցնի. «իսկ ինչ է, հայկական/ադրբեջանական հասարակությունը սովորական մարդկանցի՞ց չէ բաղկացած: Թե՞ դրանք  արնախում գազանների ոհմակներ են,  որոնք, իրենց միջև առկա  պատի քանդման դեպքում կհոշոտեն միմյանց մինչև վերջ:

Այս հարցադրման վճիռը կասկածի տակ չի դրվում ոչ Հայասստանում, ոչ Ադրբեջանում, որովհետև ադրբեջանցիները մարդ չեն հայկական հայրենասիրական դատարանի վճռի համաձայն, իսկ հայերը մարդ չեն ադրբեջանական   հայրենասիրական դատարանի վճռի համաձայն: Եվ տրամաբանական շարունակությունը տեսնում ենք ժամանակակից ժողովրդական դիվանագետների խիզախ և անսպասելի պնդումներում  առ այն, որ «նրանց մեջ էլ մարդիկ կան»: Եվ դա մատուցվում է որպես բազմամյա և լայնաբյուջե տուրիզմի արդյունք` օլիմպիական հաջողությանը հավասարազոր պաթոսով և «բարձր հոգևոր ճշմարտության բացահայտումով»` Նրանց մեջ էլ մարդիկ կան:

Ի՞նչ է անհրաժեշտ անել: Պետք է կանգ առնել և դուրս գալ ինքնահոսի միջից: «Ինչ անել» հարցի համատեքստում ուզում եմ օգտվել առիթից և կոչ անել միջազգային կառույցներին և հիմնադրամին, որոնք տնօրինում են հարկատուների միջոցները, չխրախուսել հարևան ազգերին վերահսկողների ինստիտուտը: Կոչ եմ անում փակել «կոնֆլիկտային տուրիզմի» ֆինանսավորումը և այդ միջոցներն ուղղել պատերազմից տուժածների ֆինանսական փոխհատուցմանը»: