Home / Հայաստան / «Աստվածամա´յր, Պուտինին հեռացրու» երգելու համար ձերբակալված մայրերը հացադուլ են սկսել

«Աստվածամա´յր, Պուտինին հեռացրու» երգելու համար ձերբակալված մայրերը հացադուլ են սկսել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «համերգ» կազմակերպելու համար ձերբակալված «Pussy Riot» ֆեմինիստական փանք խմբի երկու աղջիկները հացադուլ են հայտարարել մենախցում, հայտնում է gzt.ru կայքը:

Նրանք կալանքի տակ են գտնվում Քրիստոս Փրկիչ եկեղեցում խուլիգանություն իրականացնելու կասկածանքով:

«Նադյա Տոլոկնոն և Մաշա Ալեխինան` փոքրիկ երեխաների մայրերը, հարցաքննությունից հետո հացադուլ են հայտարարել բողոքելով ձերբակալության և վարչապետի կողմից գործի վերահսկման դեմ»,-այս մասին Twitter միկրոբլոգում հաղորդել է «Պատերազմ» արթ-խումբը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆեմենիստական «Pussy Riot» ռոք խմբի 5 երգչուհիներ 5 րոպեանոց համերգ էին կազմակերպել Քրիստոս Փրկիչ եկեղեցում` վառ գույների դիմակներով մտնելով Աստծո տուն: Աղջիկները երգել էին «Աստվածամա´յր, Պուտինին հեռացրու» ` միաժամանակ պարելով երաժշտության ներքո:

Խմբի 5 անդամներ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն: