Եթե հնարավոր է, որ մեկ անձի իրավունք պաշտպանելը շատ ավելի ռեալ է, քան ժողովրդի քաղաքական էմոցիան գողանալու համար ամպագոռգոռ հայտարություն անելը, որը կարող է ձայն բերել և երբեմն բերում է, ապա «Ժառանգությունն» ընտրելու է մեկ անձի իրավուքնի պաշտպանությունը: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե արդյոք խոսքը Հայ Ազգային կոնգրեսի մասին է, Հակոբյանն ասել է, որ ինքն ընդհանրապես երևույթի մասին է խոսում, քանի որ, նրա խոսքով, իշխանության ներսից էլ բավականաչափ շատ կոչեր էր լինում անուղղակիորեն իշխանափոխության մասին:
«Ես ռեալ պոլիտիկի մասին էի ասում, որ մեր հասարակությունը վերջապես պետք է քաղաքական ուժերին դիտի նախ և առաջ այս գործնական ռեալ պոլիտիկի շրջանակներում, և իսկապես հիմա էլ եմ հայտարարում` առաջիկայում էլ է այդպես լինելու»,- ասել է Ռուբեն Հակոբյանը: