«Քոմեդի քլաբ» հաղորդման հիմնադիրներից մեկը, «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմի անդամ և «Total football» ամսագրի գլխավոր խմբագիր Տաշ Սարգսյանը «Էխո Մոսկվի» ռուսաստանյան ռադիոկայանի եթերում պատմել է իր ուսանողական տարիների Հայաստանի և ՀՀ Զինված ուժերում իր ծառայության մասին:
«98-ից` ինստիտուտից հետո, ինչպես արևային Հայաստանի բոլոր բնակիչները, ես անցկացրել եմ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում: Դե դրանք, այսպես կոչված սահմանամերձ զորքերն են, որովհետև ծառայության հիմնական մասը լեռներում եմ անցկացրել, բարձր, շատ գեղեցիկ, ձնով պատված դիրքերն էին: Այսինքն` մենք 2-3 շաբաթ այնտեղ էինք անցկացնում, այնուհետև կրկին մեկ-մեկուկես ամսով վերադառնում էինք: Այնտեղ հերթապահություն էր իրականացվում: Շատ հետաքրքիր պատմություն էր ստացվում, որովհետև դու միակ բարձրագույն կրթությամբ մարդն ես, քո հետ են ևս 11 զինվորներ, որոնք հենց նոր են դպրոցն ավարտել, գյուղերից են եկել: Պատկերացրեք, ես այդ ժամանակ արդեն ՈՒՀԱ-ի չեմպիոն էի: Բայց միաժամանակ կային հստակ գործողություններ, որոնք, անշուշտ, պետք է իրականացնեիր: Դու ունես դասակ, դու պատասխանատու ես նրա համար, լեռներում նույնպես: Եթե դու վերևում ես, ապա որոշակի պատասխանատվություն ես կրում հենց այն մարդկանց կյանքի համար, որոնց բառացիորեն կապել են քեզ 2-3 շաբաթով», – պատմել է Սարգսյանը:
Նախկին ՈՒՀԱ-ականի խոսքով` իրեն հաջողվել է միմյանց հետ ոչ մի կապ չունեցող մեծ թվով կյանքեր ապրել`լինի դա բանակ, ռեստորանային շրջան, ՈՒՀԱ, «Քոմեդի»: