Այսօր թուրքական Անկարա քաղաքում կառավարության շենքի հարևանությամբ գտնվող Գերագույն դատարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Վիրավորված քաղաքացին դատարանի աշխատակից է, հայտնում է Hurriyet պարբերականը:
Պայթյունը գրանցվել է տեղի ժամանակով 9:40-ին, և մեծ խուճապ է առաջացրել մի քանի նախարարություններում, այդ թվում կառավարությունում:
Պայթյունը ջրի շշի մեջ տեղադրված ձայնային ռումբի հետևանք է եղել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ`մարտի 1-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ հզոր պայթյուն էր գրանցվել, որի հետևանքով ոստիկանության 15 աշխատակիցներ էին վիրավորվել:
Իսկ այս դեպքից մոտ մեկ ամիս առաջ կրկին Ստամբուլի` «Ազատություն և զարգացում» կուսակցության գրասենյակի հարևանությամբ պայուսակում դրված ռումբի պայթյունի հետևանքով մոտ 20-25 տարեկան երիտասարդ աղջիկ էր մահացել: