Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը (ԱԱԽ) ներողություն է խնդրել մի խումբ մարդկանց կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանիայի և Իտալիայի, ինչպես նաև հրեա զոհված զինվորների գերեզմանների վրա իրականացված հարձաման և պղծման համար, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում երևում է, ինչպես են մարդիկ հարվածում տապանաքարերին և մետաղյա մահակներ օգտագործում խաչերն ավերելու համար:
Տղամարդկանցից մեկն ասում է. «Սա քրիստոնյայի գերեզման է», «Սրանք շներ են», հնչում է մյուսի ձայնը:
Հարձակումներն իրականացվել են Բենղազի քաղաքում, որտեղ թաղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված տարբեր ազգերի զինվորներ, մասնավորապես, բրիտանացիներ, իտալացիներ, կանադացիներ, ավստրալացիներ:
ԱԱԽ-ն հայտարարել է, որ պատասխանատվության կենթարկեն այդ արարքն իրականացրածներին: