Home / Հայաստան / Համացանցում տարածված ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ երիտասարդները բացատրում են` ինչու են ընտրելու Սերժ Սարգսյանին

Համացանցում տարածված ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ երիտասարդները բացատրում են` ինչու են ընտրելու Սերժ Սարգսյանին

Facebook սոցիալական ցանցում երեկվանից լայն տարածում է գտել «Ինչու եմ ընտրում Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին» տեսանյութը, որը Youtube կայքում տեղադրել է HERIQABOLA01 օգտատերը:

Տեսանյութում երիտասարդները, որոնց դեմքերը չի երևում, պատասխանում են այն հարցին, թե ինչու են իրենք սատարելու գործող իշխանություններին:

Մասնավորապես, պատասխաններից են` «Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին, քանի որ էդ անբարոյական վիճակն ու պնակալեզությունն ինձ առաջ գնալու հնարավորություն են տալիս», «Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին, որովհետև քավորս միլպետ ա», «Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին, որովհետև իմ էրեխեն մեկ ա ստեղ չի մնալու»: