ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Աշոցքում, Բավրայում, Զույգաղբյուրում, 3-4 բալ ուժգնությամբ: