Home / Հայաստան / 19-ամյա բրիտանուհին տղամարդու տեսքով գայթակղում էր դեռահաս աղջիկների

19-ամյա բրիտանուհին տղամարդու տեսքով գայթակղում էր դեռահաս աղջիկների

19-ամյա բրիտանուհի Գեմա Բարկերը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել տղամարդու կերպարի մեջ մտնելու միջոցով իր ընկերուհիներին սեռական բնույթի գործողությունների մեջ ներքաշելու համար:

Երիտասարդ աղջիկը կրկնակի կյանք էր վարում, հաճախ որպես տղամարդ էր հագնվում և ձայնի տեմբրը կոշտացնում, որպեսզի կարողանա 15-16 տարեկան աղջիկներին համոզել հանդիպել իր հետ, միաժամանակ համբուրվել և գրկախառնվել:

Անչափահաս աղջիկների հետ ժամադրվելու համար նա օգտագործում էր facebook սոցիալական ցանցում ստեղծված կեղծ պրոֆիլները:

Նա աղջիկների հետ ժամադրությունների ընթացքում նաև պատմություններ էր պատմում այն մասին, թե ինչպես է ավտովթարում կորցրել մորը և երկու եղբայրներին:

Գեմայի գաղտնիքը բացահայտվել է այն ժամանակ, երբ աղջիկներից մեկը նկատել է որ իր «ընկերը» չափազանց նման է այն տղային, որը ժամադրել է նաև իր ընկերուհուն:

Արդյունքում` աղջիկը 2,5 տարի ճաղերի հետևում կանցկացնի կեղծիքի միջոցով անչափահասներին սեռական բնույթի գործողությունների մեջ ներքաշելու համար: